Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Հնարավորություն միջին աշխատավարձ ստացող ընտանիքին բնակարանի խնդիրը լուծել

Հնարավորություն միջին աշխատավարձ ստացող ընտանիքին բնակարանի խնդիրը լուծել

tunՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2016-2018 թվականների ազգային ծրագիրը կյանքի կոչվելու դեպքում այն հնարավորություն կտա, որպեսզի միջին աշխատավարձ ստացող ընտանիքը կարողանա իր խնդիրները լուծել, այսինքն` ունենալ բնակարանային ապահովության մինիմալ պայմաններ: Այս մասին, այսօր՝ մարտի 4-ին, ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2016-2018 թվականների ազգային ծրագրի շուրջ կազմակերպված խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Նրա խոսքով, կան տարբեր կատեգորիաներ ու բոլոր ուղղություններով հնարավոր ծրագրային առաջարկներ են արված:

Հարցին, թե երիտասարդ ընտանիքներն առանց կանխավճարի կկարողանա՞ն բնակարան ձեռք բերել, նախարարը պատասխանել է. «Առաջարկները, որոնք ներառված են, ենթադրում են այսօրվա վեր հանված այն հիմնական խնդիրները, որոնք խոչընդոտում են ծրագրի՝ ավելի լայն ընդգրկվածության ապահովմանը, լուծումներ տալուն: Կան առաջարկներ, որոնք վերաբերում են պետության կողմից երաշխիքների տրամադրմանը: Նախատեսված է առանձին հիմնադրամի ստեղծում` ժողովրդագրական իրավիճակի խնդիրների հետ կապված, նաեւ ոչ միայն բյուջեի, այլեւ հնարավոր այլ ռեսուրսների ներգրավման միջոցով` ըստ առաջնահերթությունների»,-ընդգծել է Արտեմ Ասատրյանը:

Դիտվել է 670 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy