Home » ՄԱՄՈՒԼ » ՀՅԴ-ն վերջին պահին Աշոտյանի վրա կոմպրոմատ է գտել

ՀՅԴ-ն վերջին պահին Աշոտյանի վրա կոմպրոմատ է գտել

ashotyan«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Լավատեղյակ աղբյուրներից մեզ հայտնի է դարձել, թե որն է իրականում Արմեն Աշոտյանին կրթության եւ գիտության նախարարի պաշտոնից անսպասելի ազատելու պատճառը: ՀՀԿ-ՀՅԴ հայտնի բանակցությունների արդյունքում այդ պորտֆելը տրվեց ՀՅԴ-ին:

Ըստ մեր աղբյուրների, սակայն, Սարգսյան-Դաշնակցություն քաղաքական պայմանավորվածությունների ժամանակ ի սկզբանե խոսք անգամ չի եղել ԿԳ նախարարի պաշտոնը ՀՅԴ-ին տալու մասին: Դրա փոխարեն 3-րդ նախարարական պորտֆելը, որ պետք է հանձնվեր Դաշնակցությանը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պորտֆելն է եղել:

Դաշնակցականները, սակայն, ձգտել են հատկապես կրթության եւ գիտության նախարարությունը ստանալ, հաշվի առնելով Լեւոն Մկրտչյանի նման մարդ ունենալու հանգամանքը: Ըստ մեր հավաստի տեղեկությունների, ոլորտում բազմամյա փորձ եւ խորը կապեր ունեցող ՀՅԴ-ականներին հաջողվել է վերջին պահին Աշոտյանի վրա կոմպրոմատ գտնել եւ հասցնել Սարգսյանին:

Սրանով է բացատրվում Աշոտյանի անտեղյակությունը իր մոտալուտ ազատման մասին: Հիշեցնենք՝ Արմեն Աշոտյանը մեծ ոգեւորությամբ իր նոր կաբինետի պատերն էր ներկում, մինչդեռ շաբաթն ուրբաթից շուտ եկավ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 118 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy