ՀՅԴ-ն ստացավ, այն ինչ ուզում էր

հյդ-ղեկավարություն«Մինչև երեկ անհայտ Էր, թե արդյոք ԿԳ նախարարի պորտֆելը կտան ՀՅԴ-ին, որը երկու ոտքը դրած մեկ կոշիկի մեջ, պահանջում Էր այն, ընդհուպ պատրաստ Էին երկու պորտֆել՝ սոցապնախարարության և Ազգային անվտանգության քարտուղարի պաշտոնը զիջել, միայն թե ԿԳՆ-ն տան իրենց։ Ըստ որոշ լուրերի, քննարկվում Էր երկու թեկնածություն՝ Լևոն Մկրտչյան, Աղվան Վարդանյան։ Ասում Էին, թե Սերժ Սարգսյանն առաջին օրերին մերժել Է այդ տարբերակը։ Սակայն Աշոտյանի «հեռանալուն» կողմ Է Հովիկ Աբրահամյանը, որն իր նախարարներից մեծ մասի հետ վատ հարաբերություններ ունի՝ անգամ Գագիկ Բեգլարյանի։ Այնուհանդերձ, երեկ ավելի վստահ Էին պնդում, որ Արմեն Աշոտյանը կմնա իր պաշտոնին, իսկ ՀՅԴ-ին կտան երկու այլ նախարարություններ։ Ամենայն հավանականությամբ, Էկոնոմիկայի և տարածքային կառավարմանը, որը կանջատվի
արտակարգ իրավիճակներից։

Պորւոֆելակիրներն Էլ թերևս կլինեն Դավիթ Լոքյանն ու Արծվիկ Մինասյանը, առաջինին՝ տարածքային կառավարման, երկրորդին՝ Էկոնոմիկայի նախարարությունը։ Չնայած ՀՅԴ-ում քննարկվում Է նաև ԵՏՄ նախկին նախարար, այժմ գործազուրկ Արա Նռանյանին կառավարություն մտցնելու հարցը։ Խոսվել Է նաև գյուղնախարարության մասին, սակայն մեր աղբյուրն ասում Է, որ Հովիկ Աբրահամյանն առաջարկել Է գյուղնախի փոխարեն տալ մշակույթը։ ՀՅԴ-ին կհասնի նաև 2 մարզպետակաև պորտֆել, ըստ ամենայնի՝ Արմավիրն ու Արագածոտնը։ ՀՅԴ մարզպետներից մեկը կլինի Աժ պատգամավոր Միքայել Մանուկյանը։ ՀՅԴ հաջորդ պատգամավորը՝ ըստ ցուցակի, Ռուզան Առաքելւանը։ Մեր տեղեկություններով, երեկ երեկոյան վերջին՝ վճռական հանդիպումն Էր կայանալու Սերժ Սարգսյանի և ՀՅԴ-ի միջև»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ <Հրապարակ> թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 680 անգամ
 


Այս թեմայով