ՀՅԴ-ն շուտով կոալիցիա կկազմի ՀՀԿ-ի հետ

dashnak«ՀՅԴ ընդհանուր ժողովի շուրջ իրադարձությունների զարգացմանը զուգահեռ, երբ հայտնի դարձավ, որ մարդիկ սկսել են խմբերով լքել կուսակցության շարքերը, նորից սկսել են շրջանառվել տեղեկությունները, ըստ որոնց՝ ՀՅԴ-ն շուտով կոալիցիա կկազմի ՀՀԿ-ի հետ: «Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան, որ ՀՅԴ–ն Սերժ Սարգսյանի հետ բանակցությունների ժամանակ ակնարկել է, որ իրենց համար նախընտրելի տարբերակներից է, որ դաշնակցականներին տրվեն ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի, գյուղատնտեսության նախարարի, ինչպես նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնները:

Իշխող ՀՀԿ-ի համար այս փուլում դաշնակցության աջակցությունն առավել քան կարևոր է՝ սահմանադրական փոփոխությունների հետ կապված քաղաքական կոնսենսուսի իմիտացիա ստեղծելու համար: Արդյունքում՝ ԲՀԿ-ն և ՀԱԿ-ը կլինեն այն հատուկենտ կուսակցությունները, որոնք դեմ կլինեն սահմանադրական փոփոխություններին»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ Ժողովուրդ թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 59 անգամ
 


Այս թեմայով