ՀՅԴ-ն կոչով դիմել է քրդերին և թուրքերին

arm1321445754562015թ. Օգոստոսի 10-ին, Երեւանում գումարված իր արտահերթ լիագումար նիստում, ՀՅԴ Բյուրոն որոշեց հրատարակել հետեւյալ հայտարարությունը.

Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը խոր մտահոգութիւն է յայտնում Թուրքիայի կառավարութեան կողմից քիւրդ ժողովրդի նկատմամբ վերջերս վերսկսուած ռազմատենչ քաղաքականութեան վերաբերեալ:

Քիւրդ ղեկավարութեան կողմից առաջադրուած խաղաղութեան բանակցութիւնները շարունակելու փոխարէն, թրքական իշխանութիւնները, խորհրդարանական վերջին ընտրութիւնների արդիւնքներից դժգոհ՝ «Իսլամական պետութիւն» խմբակցութեան դէմ ռազմական գործողութիւններ կատարելու պատրուակով իսկական պատերազմ են սանձազերծել քիւրդ ժողովրդի դէմ: Մի քայլ, որը անխուսափելիօրէն հանգելու է Թուրքիայի բոլոր ժողովրդների նկատմամբ հալածանքների, ընդհանրապէս մարդու իրաւունքների զանգուածային ոտնահարման եւ Թուրքիայի հասարակութեան ժողովրդավարացման գործընթացի խափանման։

Նկատի ունենալով տարածաշրջանի բոլոր ազգութիւնների եւ երկրների խաղաղ գոյակցութեան կարեւորագոյն հարցը, տարածաշրջանը զերծ պահելու համար տագնապներից եւ անկանխատեսելի մարդկային կորուստներից՝ մենք կոչ ենք ուղղում յետ կանգնել վտանգաւոր արկածախնդրութիւնից եւ սկսել խաղաղութեան բանակցութիւններ։

 


Այս թեմայով