Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » ՀՅԴ-ն կողմ չի քվեարկի բյուջեի նախագծին

ՀՅԴ-ն կողմ չի քվեարկի բյուջեի նախագծին

հյդԽորհրդարանում շարունակվում են 2016թ-ի բյուջեի նախագծի քննարկումները: ՀՅԴ խմբակցության դիրքորոշումը ներկայացրեց խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

«Դահլիճում «այո»-ական մթնոլորտ է»,- ամբիոնի մոտ հրավիրելով Արծվիկ Մինասյանին` ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Այո»-ն միայն Սահմանադրությանն է վերաբերում, պարոն Շարմազանով»,- հակադարձեց Արծվիկ Մինասյանը:

Անցնելով բուն ասելիքին, այն է՝ բյուջեի նախագծին, պարոն Մինասյանն ընդգծեց. «Բյուջեի նախագիծը, ըստ էության, արտացոլում է վարվող սոցիալ-տնտեսական  քաղաքականությունը  և արդյունքն է այդ քաղաքականության: Դրական գնահատելը ոչ միայն չափազանց բարդ է, ավելին` զգալի շեղում կլինի իրականությունից»:

Արծվիկ Մինասյանի կարծիքով` թե՛ աշխատանքի, թե՛ կապիտալի, թե՛ տեխնոլոգիաների առումով, որոնք տնտեսական զարգացման երկարաժամկետ  հեռանկարում հիմք հանդիսացող երեք հիմանական գործոններն են, ՀՀ իշխանություններին չի հաջողվել կազմակերպել այնպիսի արտադրություն, որը կտաներ դեպի զարգացում:

 

Դիտվել է 58 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy