Home » Real Politik » ՀՅԴ-ն ընտրական կեղծիքներ է իրականացնում Իրանում. հայ համայնքը բարկացած է

ՀՅԴ-ն ընտրական կեղծիքներ է իրականացնում Իրանում. հայ համայնքը բարկացած է

http--asbarez.com-App-Asbarez-arm-2012-06-ARF-logo-color1Իրանի Իսլամական Հանրապետությունում խորհրդարանական ընտրությունները հայ համայնքի շրջանում տարաձայնություններ են առաջացրել:  Պարզվում է  սրանից ամիսներ առաջ Իրանահայ ժողովրդավարական ուժերի համադրող մարմնի ներկայացուցիչները ԻԻՀ Ներքին գործերի նախարարության պատասխանատու անձանց հետ հանդիպման ժամանակ այլ կարևոր հարցերի կողքին, հայ համայնքը մատնանշել էին ընտրությունների արդար կայացման հիմնախնդիրը:

Որի առիթով պետական կողմը վստահեցրել էր, որ ամեն ինչ անելու է բացառելու համար ՀՅԴ-ի նախկին ընտրություններում ցուցաբերած մեքենայությունները, արդար ընտրություններ իրականացնելու և ամենից առաջ անկողմնակալ գործադիր հանձնախումբ կյանքի կոչելու: Սակայն դեպքերի ընթացքը գնալով ապացուցեցին որ պետական կողմը իր խոստումը իրականցնելու հետաքրքրությունը կամ ցանկությունը չունի:

Փաստորեն ՀՅԴ-ն ոչ միայն Հայաստանում, այլ նաև սփյուռքում և մասնավորապես Իրանի Իսլամական հանրապետությունում չի առաջնորդվում հայ ժողովրդի շահերով ու պատրաստ է ամեն տեսակ նենգության հանուն մի քանի պաշտոնների: Իրանի հայ համայնքը բարկացած է, սակայն հասկանալով իրենց անզորությունը հայ համայնքի ամենաընդունված թեկնածուներից մեկը՝  դոկտոր Ռաթեոսյանը հանել է իր թեկնածությունը:

Պետական մարմիններին ուղղված իր նամակում թեկնածուն նշել է.«Եթե նշյալ կողմի թեկնածուն, հավատում է արդար պայմաններում իր հաղթանակին, այլ խոսքով՝ հզոր մրցակից է, ինչո՞ւ է սարսափում արդար և հավասար պայմաններում մրցակցելուց»:

Դիտվել է 100 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy