ՀՅԴ-ն` էկոնոմիկայի նախարարի պաշտոնի փոխարեն, մեկ այլ նախարարի պաշտոն կստանա. «ՀԺ»

հյդ«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Բացառված չէ, որ նոր ձևավորվող կառավարությունում Դաշնակցությունը, պահպանելով իր ունեցած քվոտան, կորցնի էկոնոմիկայի նախարարի պաշտոնը: Մեր տեղեկություններով Արծվիկ Մինասյանը կարող է նշանակվել բնապահպանության նախարար: Ներկայումս այդ հարցը քննարկվում է Դաշնակցություն կուսակցության վերնախավի և իշխանությունների միջև:

Հիշեցնենք, որ անցած շաբաթ կառավարության նիստի ժամանակ Կարեն Կարապետյանի ու Արծվիկ Մինասյանի միջև թեթև վիճաբանություն տեղի ունեցավ, որից հետո կարծիքներ էին շրջանառվում, թե վարչապետը չի ցանկանում էկոնոմիկայի նախարարի պաշտոնում նրան տեսնել:
Մեր աղբյուրների փոխանցմամբ Կ. Կարապետյանը ցանկանում է տնտեսական ոլորտի նախարարություններում իր համար վստահելի մարդկանց նշանակել: Ներիշխանական պայմանավորվածությունների համաձայն Դաշնակցությունը կառավարությունում ունենալու է երեք պորտֆել»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 230 անգամ
 


Այս թեմայով