ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիան կբարձրացնի դաշնակների հեղինակությունը

հյդԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում պնդեց՝ ՀՀԿ-ն հայաստանյան քաղաքական դաշտի ամենահեղինակավոր կուսակցությունն է և ընդհակառակը՝ ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիան կբարձրացնի դաշնակների հեղինակությունը:

Իսկ թե ինչպես են պատրաստվում ՀՅԴ-ի հետ կոալիցիա կազմել, այն դեպքում, երբ դաշնակցական Արմեն Ռուստամյանը հայտարարել էր, թե ՀՀԿ-ն այսօր հեղինակազրկված է ու իրենք համագործակցում են հեղինակազրկված իշխանությունների հետ, որպեսզի փոխեն մթնոլորտը, ինչպես փոխեցին Սահմանադրությունը, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Դա կարելի է մեկնաբանել տարբեր կերպ, և մենք խնդրեցինք, որ մեկ անգամ ևս պարզաբանի Ռուստամյանը: Ես չեմ կարծում, որ հեղինակազրկված իշխանության հետ ցանկություն կունենա գործընկերություն անել մեր գործընկերը: Քանի որ բարձր եմ գնահատում Ռուստամյանին, չեմ կարծում, որ այդ իմաստով է ասել, քանի որ կային «եթե»-ներ»,- ասաց նա:

ՀՀԿ խմբակցության ղեկավարը համաձայնվեց՝ այո , այսօր կան խնդիրներ: «Սակայն միևնույն է ՀՀԿ-ն մնում է մեր քաղաքական դաշտի ամենահեղինակավոր կուսակցությունը, և մենք կարիք չունենք, որ մեզ միանան քաղաքական ուժեր մեր հեղինակությունը բարձրացնելու համար: Մենք ունենք համագործակցության կարիք՝ երկրի զարգացման քաղաքական գիծն ավելի ճիշտ տանելու համար: Խորհուրդ կտամ մեր դաշնակցական գործընկերներին մի փոքր զսպեն էմոցիաները, և մենք ավելի լուրջ բանակցությունների մեջ ենք և լուրջ խնդիր են ցանկանում կարգավորել, ոչ թե նժարի վրա ենք դնում, թե ում հեղինակությունն է բարձր»,- ասաց նա:

Դիտվել է 51 անգամ
 


Այս թեմայով