Home » ՄԱՄՈՒԼ » ՀՅԴ-ի ու ԲՀԿ-ի մեղքի բաժինը

ՀՅԴ-ի ու ԲՀԿ-ի մեղքի բաժինը

231655121385443673«Ժողովուրդը» գրում է. «Խորհրդարանական ոչ կոալիցիոն չորս ուժերը՝ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու «Ժառանգությունը», առաջիկայում եւս շարունակելու են լայնածավալ պայքարը` «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի կիրառումը մեկ տարով հետաձգելու համար: Սակայն նրանցից ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն այսօր իրենց մեղքն ունեն պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման հարցում:

Բանն այն է, որ 2008թ., երբ իշխող կոալիցիան կազմված էր չորս կուսակցությունից` ՀՀԿ-ԲՀԿ-ՀՅԴ-ՕԵԿ, նոյեմբերի 13-ի նիստում ընդունեց 1487-Ն որոշումը, որով հաստատվեց «ՀՀ կենսաթոշակային բարեփոխումների ծրագիրը եւ կենսաթոշակային բարեփոխումների իրականացումն ապահովող միջոցառումների ժամանակացույցը»:

Այդ ծրագիրը ենթադրում էր նաեւ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրում: Այն ժամանակ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը զբաղեցնում էր ՀՅԴ-ական Արսեն Համբարձումյանը, եւ կառավարության բոլոր անդամները, այդ թվում ՀՅԴ-ականներն ու ԲՀԿ-ականները, կողմ էին քվեարկել այդ նախագծին»,–գրում է թերթը։

Առավել մանրամասն` «Ժողովուրդը» թերթի այսօրվա համարում

Դիտվել է 59 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy