Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » ՀՅԴ-ի Ընդհանուր Ժողովը ընտրեց նոր Բյուրո

ՀՅԴ-ի Ընդհանուր Ժողովը ընտրեց նոր Բյուրո

hyd Հայ Յեղափոխական Դաշնակցության 32-րդ Ընդհանուր ժողովը գումարվեց Դիլիջանում՝ 16-24 Հունվարի 2015 թվականի։

ՀՅԴ Բյուրոյի հրավերով գումարված ժողովին մասնակցեցին կուսակցության կազմակերպական շրջանների պատգամավորներ եւ խորհրդակցական ձայնով հրավիրյալներ։

Ժողովը նախ լսեց, քննարկեց եւ արժեւորեց կուսակցության անցած հաշվետու ժամանակաշրջանի գործունեությունը, ձեռքբերումներն ու թերացումները, ապա լրամշակման ենթարկեց առաջիկա քառամյակի համար ՀՅԴ քաղաքական ուղեգիծն ու ռազմավարությունը, արտաքին եւ ներազգային ճակատներում կուսակցության գործունեությունն ու դիրքորոշումները՝ իր համահայկական եւ Հայաստանակենտրոն աշխարհայացքի հիման վրա։

Իր աշխատանքների ավարտին, ՀՅԴ 32րդ Ընդհանուր Ժողովը ընտրեց նոր Բյուրո՝ հետեւյալ կազմով.

Վիգեն Բաղումյան (Իրան)
Վիգեն Յակուբյան (Ամերիկայի Միացյալ Նահանգներ)
Հակոբ Խաչերյան (Լիբանան)
Հրանտ Մարգարյան (Հայաստան)
Կիրո Մանոյան (Հայաստան)
Խաչիկ Մուրադյան (Ամերիկայի Միացյալ Նահանգներ)
Բենիամին Պչաքչյան (Լիբանան)
Հակոբ Տեր Խաչատուրյան (Կանադա)
Արմեն Ռուստամյան (Հայաստան)
Սպարտակ Սեյրանյան (Հայաստան)
Մուրադ Փափազյան (Ֆրանսիա)

ՀՅԴ Բյուրոն իր առաջին նիստին Բյուրոյի ներկայացուցիչ ընտրեց Հրանտ Մարգարյանին, իսկ քաղաքական ներկայացուցիչ՝ Արմեն Ռուստամյանին:

Դիտվել է 42 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy