ՀՅԴ իր ապագա պաշտոնյաների համար լիակատար ազատության քարտ բլանշ է ուզում

hyd«Չնայած, ողջ քաղաքական դաշտը կանխատեսում Էր, որ երեկ հստակություն կմտցվի ՀՀԿ-ՀՅԴ հնարավոր կոալիցիայի կայացման խնդրում, սակայն Էլի տեղի չունեցավ։ Երեկ գումարված ՀՀԿ ԳՄ գիշերային նիստում նոր կոալիցիայի վերաբերյալ որոշումն այդպես Էլ չկայացվեց։ «ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ կողմերը նախ չէին կարողանում համաձայնության գալ պաշտոնների շուրջ, քանի որ ՀՀԿ-ն չի ցանկանում ապագա կոալիցիոն գործընկերոջը տալ այն պաշտոնները, որոնք ՀՅԴ-ն է ցանկանում։ Բացի այդ, ՀՅԴ իր ապագա պաշտոնյաների համար լիակատար ազատության քարտ բլանշ է ուզում։ ՀՅԴ-ում համոզված են, որ այդ դեպքում կապ չունի, թե որ նախարարությունները և մարզերը իրենց կտրվեն, քանի որ իրենց նախարարները կկարողանան գործնական արդյունք ցույց տալ, ինչը ընտրողների շրջանում իրենց հեղինակությունը կբարձրացնի։ Սակայն նման հեռանկարը ևս ՀՀԿ-ի ղեկավար կազմի սրտով չէ։ Ինչևէ, ենթադրվում է, որ մինչև եկող շաբաթվա վերջ այս թնջուկը, ի վերջո, կհանգուցալուծվի»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ <Ժողովուրդ> թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 81 անգամ
 


Այս թեմայով