ՀՅԴ գործարար պատգամավորներին «ինստրուկտաժ» են արել. «ՉԻ»

karen«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Պարզվում է, ՀՅԴ խմբակցության գործարար պատգամավորներին վերնախավը նախօրոք ինստրուկտաժ է անում, որպեսզի զգուշանան լրագրողների հարցերից եւ հանկարծ չվրիպեն:

Դասը լավ սերտած պատգամավորները լրագրողներին հորդորում են հարցերն իրենց ուղղել գրավոր:

Գործարար պատգամավոր Կարեն Շահմուրադյանը եւս երեկ հարկային օրենսգրքի մասին մեր հարցերին պատասխանելու փոխարեն հայտարարեց, որ կարող է մեզ տրամադրել իր էլեկտրոնային հասցեն, որպեսզի հետո գրավոր պատասխանի:

«Ես կպատասխանեմ սեպտեմբերին: Հարկային օրենսգիրքը դեռ փոփոխությունների մեջ է, պետք չի որոշել, որ ոչ մի բան չպետք է փոխվի: Դիվիդենտների մասին պետք չէ խոսել, եկեք այդ հարցը ինձ ուղղեք գրավոր, ես կպատասխանեմ»: Մեզ չհաջողվեց ՀՅԴ քվոտայով պատգամավոր դարձաց պատգամավորից տեղեկանալ, թե փորձելո՞ւ է պատգամավոր դառնալ նաեւ հաջորդ խորհրդարանում եւ ո՞ր կուսակցության ռեյտինգային ցուցակին կցանկանար նախապատվություն տալ:

Հիշեցնենք, որ այս պատգամավորը 2012-ին ընդգրկված էր ՀՅԴ համամասնական ցուցակում եւ զբաղեցնում էր 10-րդ տեղը, որը, ինչպես պարզվեց, անցողիկ չէր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 99 անգամ
 


Այս թեմայով