Home » ՄԱՄՈՒԼ » ՀՀ օդային սահմանն անօրինականորեն հատած թուրքական ուղղաթիռները ռազմակա՞ն էին, թե՞ քաղաքացիական

ՀՀ օդային սահմանն անօրինականորեն հատած թուրքական ուղղաթիռները ռազմակա՞ն էին, թե՞ քաղաքացիական

68501«Որքան էլ իշխանություններն արեցին ամեն ինչ, որպեսզի Հայաստանի օդային սահմանն անօրինականորեն հատածթուրքական ուղղաթիռների թեման «թաղվի» և որևէ հրապարակում չլինի այդ առնչությամբ, պատկան մարմիններն էլ՝ ԱԳՆ, ՊՆ, ձկան նման լուռ էին, լավագույն դեպքում պնդում էին պաշտոնական տեսակետը, թե եղանակային պայմաններն են եղել պատճառը, օրերս «Արարատ» հեռուստաընկերության «Օպոնենտ» հեռուստահաղորդման ընթացքում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն ու ԱԱԾ նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանն անդրադարձան այդ խնդրին՝ տեղեկացնելով, որ ուղղաթիռները, բոլոր դեպքերում, եղել են ռազմական, որոնք, ճիշտ է, շատ չեն խորացել դեպի բնակելի տարածքներ, այնուհանդերձ, դա է պատճառը, որ չեն ոչնչացվել։

 

Ի դեպ, իշխանությունները մինչ այդ ոչ միայն չէին անդրադարձել խնդրին, այլև միջադեպից մի քանի օր հետո, ըստ մեր աղբյուրների, նախագահականի ամենաբարձր մակարդակում յոթ-ութ լրատվական պատասխանատուների հետ հանդիպում է եղել, որի ընթացքում բարձրագույն իշխանությունը միանշանակ պնդել է, որ ուղղաթիռները ոչ թե ռազմական, այլ քաղաքացիական են եղել»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ <Հրապարակ> թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 151 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy