ՀՀ փոխվարչապետը Քաղավիացիայի աշխատակազմին ներկայացրել է կոմիտեի նորանշանակ նախագահի

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին ներկայացրել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նորանշանակ նախագահ Տաթևիկ Ռևազյանին:

Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին ղեկավար Սերգեյ Ավետիսյանին իրականացրած աշխատանքների համար և ընդգծել քաղաքացիական ավիացիայի կարևորությունը:

Սերգեյ Ավետիսյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել աշխատակազմին համատեղ իրականացրած աշխատանքների համար և շնորհավորել նորանշանակ ղեկավարին՝ մաղթելով արդյունավետ աշխատանք, ամենայն բարիք և հայտնել իր պատրաստակամությունը աջակցելու:

Տաթևիկ Ռևազյանը, շնորհակալություն հայտնելով պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, ծանոթացել է աշխատակազմի ներկայացուցիչների և ընթացիկ աշխատանքների հետ:

Այս թեմայով