Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյանը հանդիպեց ԵՏՀ կոլեգիայի անդամ (նախարար) Կարինե Մինասյանին

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյանը հանդիպեց ԵՏՀ կոլեգիայի անդամ (նախարար) Կարինե Մինասյանին

23092016ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյանը սեպտեմբերի 23-ին հանդիպեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ (նախարար) Կարինե Մինասյանին:

Կ. Մինասյանը, ով կոլեգիայում համակարգում է ներքին շուկաների, տեղեկատվայնացման և տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտը, շնորհավորեց Վ. Մարտիրոսյանին նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Նա կարևորեց տրանսպորտի և կապի նախարարության հետ համագործակցությունը` շեշտելով, որ «Այ Թի» ոլորտը ժամանակի հրամայականն է դարձել:
Նախարար Վահան Մարտիրոսյանը շնորհակալություն հայտնելով շնորհավորանքի համար` նշեց. «Կապի բնագավառում Հայաստանում շատ զարգացած են տեղեկատվական տեխնոլոգիաներն ու ենթակառուցվածքները: Կաշխատենք, որպեսզի թվային ինտեգրացիոն գործընթացներում շատ արագ հասնենք հաջողության»:

Նախարարը բարձր գնահատեց Եվրասիական տնտեսական միության դերը Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների, ինչպես նաև մյուս ճյուղերի զարգացման գործում` հույս հայտնելով, որ երկկողմ համագործակցությունը կդրվի ամուր հիմքերի վրա:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն

Դիտվել է 121 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy