ՀՀ տնտեսական աճը ավելի ցածր կլինի, քան ակնկալվող 1 տոկոսը

ՀՀ տնտեսական աճը ավելի ցածր կլինի, քան ակնկալվող 1 տոկոսըԱյս տարի ՀՀ կառավարությունը կանխատեսել է մեր տնտեսության ընդամենը 1 տոկոս աճ:

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Նավթի համաշխարհային գների անկումը շարունակվում է, ինչը նորանոր խնդիրներ է առաջացնում ռուսական տնտեսության համար: Ամեն ինչ խոսում է այն մասին, որ Ռուսաստանից Հայաստան ուղղվող մասնավոր տրանսֆերտները կշարունակեն նվազել:

Նման հեռանկարը ոչ մի լավ բան չի խոստանում մեր տնտեսության համար: Այս տարի ՀՀ կառավարությունը կանխատեսել է մեր տնտեսության ընդամենը 1 տոկոս աճ, սակայն նման հաշվարկը արվել է մասնավոր տրանսֆերտների հետագայում չնվազելու հույսերի հիման վրա: Սակայն այդ կանխատեսումից հետո վերացվեցին Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցները, ինչը էական բացասական ազդեցության կունենա Ռուսաստանի նավթի վաճառքից ակնկալվող եկամուտների վրա, ինչն էլ, իր հերթին, կբերի այդ երկրից դեպի Հայաստան մասնավոր տրանսֆերտների նվազմանը: Սա կարող է հանգեցնել նրան, որ ՀՀ տնտեսական աճը ավելի ցածր կլինի, քան ակնկալվող 1 տոկոսը»։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 60 անգամ
 


Այս թեմայով