ՀՀ տարածքում ՌԴ ռազմաբազայի մասին պայմանագրի որոշ դրույթներ կարող են վերանայվել. Տոնոյան

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը  չի բացառում  Հայաստանի և Ռուսաստանի միջև ՀՀ տարածքում գտնվող ՌԴ ռազմաբազայի մասին պայմանագրի որոշ դրույթների վերանայումը:  

«Դրանք քարի վրա  գրված փաստաթղթեր  չեն, և ժամանակի ընթացքում առաջանում են բավականին խնդիրներ, որոնք  պահանջում են պայմանագրային իրավական փոփոխություններ: Իհարկե դա արվելու է», — Փանիկում լրագրողների հետ զրույցում ասաց Դավիթ Տոնոյանը, փոխանցում է «Արմենպրես»-ը։

Նրա խոսքով, Փանիկում տեղի ունեցած միջադեպը կարող է խթանել որոշ փոփոխությունների կատարումը:

Այս թեմայով