ՀՀ տարածքին է մոտենում տաք օդի նոր ալիք, ջերմաստիճանը նորից կանցնի +40-ից

152263«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ըստ մեր հավաստի աղբյուրների, մեր հանրապետության տարածքին է մոտենում տաք օդի նոր ալիք, որն իր հզորությամբ ոչնչով չի զիջում օգոստոսի 1-ին արաբական անապատներից Կովկաս ներթափանցած ալիքին: Ջերմաստիճանը կրկին կբարձրանա +40-ից:

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, այսօր բարձր ջերմային ֆոնը կպահպանվի, իսկ վաղվանից, պայմանավորված համեմատաբար սառը օդային հոսանքների ներթափանցման հետ, օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, իսկ մասնավորապես՝ Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում նվազումն ավելի զգալի կլինի՝ մոտ 7-8 աստիճան:

Հիմնականում հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին նույնիսկ կդիտվեն կարճատև անձրևներ: Օգոստոսի 10-ից տեղումները կդադարեն և օդի ջերմաստիճանը կրկին կբարձրանա՝ ըստ ամենայնի, հատելով 40 աստիճանի սահմանը»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

 


Այս թեմայով