ՀՀ վարչապետն առաջարկել է ԵՏՄ-ում առեւտուրը ռուբլով կատարել

defaultՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ԵՏՄ անդամ երկրներին առաջարկել է անցում կատարել ռուբլով հաշվարկին՝ հրաժարվելով առեւտուրը դոլարին կապելուց։ Այս մասին նա հայտարարել է բելառուսական Գրոդնո քաղաքում ԵՏՄ անդամ երկրների վարչապետների հետ հանդիպման ժամանակ։

«ԵՏՄ-ում անհրաժեշտ է ինտենսիվացնել ազգային արժույթով կատարվող փոխադարձ հաշվարկները եւ կրճատել դոլարիզացումը։ Արդիական է նաեւ համաձայնեցված մակրոտնտեսական քաղաքականության իրականացման հարցում փորձի փոխանակումը։ Այս ենթատեքստում կարեւոր է ռազմավարական ապրանքների փոխադարձ առեւտուրը ռուբլով կատարելու եւ դոլարին կապելուց ազատվելու գաղափարը»,- մեջբերում է նրա խոսքը ՏԱՍՍ-ը։

Դիտվել է 21 անգամ
 


Այս թեմայով