ՀՀ ՊՆ-ն փաստերով ապացուցում է արգելված կասետային հրթիռների կիրառումն Ադրբեջանի կողմից

12968016_1016862831682658_4684848755232284827_o

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի հրապարակած «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի չպայթած հրթիռների լուսանկարները հերքում են Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունն այն մասին, թե ադրբեջանական կողմն այդ զինատեսակը չի կիրառել։ «Արմենպրես»-ի հետ զրույցում Հովհաննիսյանը նշել է, որ լուսանկարներում «Սմերչ»-ի հրթիռներ ն են, որոնք ունեն կասետային մարտական մաս, և հակառակորդը նպատակ ուներ դա կիրառել խաղաղ բնակչության նկատմամբ։

«Այսօր դիվային ծավալի լրահոսի մեջ «Սմերչ»-ի չպայթած հրթիռների նկարները մեզ էին տվել այլ տեղից: Արդեն երեկոյան ի վերջո ստացանք իրականում Մարտակերտում և Հադրութից հարավ ընկած, պայթած ու չպայթած հրթիռների նկարները: Ահա ադրբեջանական իրական «Սմերչ»-ի հրթիռները»,- ավելի վաղ ֆեյսբուքյան իր էջում գրել էր ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը: Ընդ որում, հակառակորդն այս զինատեսակը կիրառել է շփման գծի ինչպես հարավային, այնպես էլ հյուսիսային հատվածներում։

Պաշտոնական տվյալների համաձայն՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի տրամադրության տակ այդ զինատեսակն առկա չէ։

Պատերազմների ժամանակ խաղաղ բնակչության նկատմամբ կասետային ռումբերի կիրառումն արգելված է միջազգային մարդասիրական իրավունքով։12957601_1016862791682662_5784793634670956660_o12973181_1016862801682661_2103939033695604280_o 12976974_1016862825015992_1756144556911604240_o VAR_8344 VAR_8368(2) VAR_8380

Դիտվել է 129 անգամ
 


Այս թեմայով