Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » ՀՀ ՊՆ. Հակառակորդը շարունակել է սադրանքներն ու ինտենսիվ կրակոցները

ՀՀ ՊՆ. Հակառակորդը շարունակել է սադրանքներն ու ինտենսիվ կրակոցները

pate8azmՀայաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը հակառակորդը շարունակել է սադրանքներն ու ինտենսիվ կրակոցները Ղարաբաղի և Ադրբեջանի սահմանի ողջ երկայնքով՝ չնայած նախագահների՝ Բեռնի հանդիպման ժամանակ Մինսկի խմբի համանախագահների՝ շփման գծում և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին բռնության ռիսկերի նվազեցմանն ուղված քայլերին Ադրբեջանի բանակի գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի հայտնած աջակցությանը:

«Նշված ժամանակահատվածում կիրառվել են բազմատեսակ հրաձգային զենքեր, ականանետեր, կան տանկերի կիրառման բազմակի դեպքեր: Ադրբեջանական զորքերի հետ քաշման պատճառով՝ հակառակորդի կողմից ավելացել են կրակի խորությունը և ինտենսիվությունը: Հրաձգության դեպքերը գերազանցել են երկու հարյուրը, արձակվել է ավելի քան 1800 կրակոց», – ասված է հաղորդագրությունում:

Հայաստանի ռազմական գերատեսչությունը տեղեկացնում է, որ Հայաստանի պաշտպանության նախարարության ղեկավարությունը վերոնշյալի մասին տեղեկացրել է ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին, որն էլ իր հերթին այդ մասին տեղեկացրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին:

«Պաշտպանության բանակի ստորաբաժանումները լիովին վերահսկում են իրավիճակը և հակառակորդի սանձարձակություններին տալիս թիրախային ու լռեցնող հակահարվածներ», – ասված է Հայաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում:

Դիտվել է 244 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy