ՀՀ պետական պարտքը թավշյա հեղափոխությունից հետո սկսել է նվազման միտումներ դրսևորել

«Զարմանալի զուգադիպությամբ Հայաստանի պետական պարտքը թավշյա հեղափոխությունից հետո սկսել է նվազման միտումներ ցուցաբերել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ պետական պարտքը մայիսի 31-ի դրությամբ կազմել է 6 մլրդ 754.5 մլն դոլար, և սա այս տարվա ընթացքում ամենացածր ցուցանիշն է, ավելի քիչ, քան տարեսկզբին էր:

Հիշեցնենք, որ հունվարի 1-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը 6 մլրդ 774.6 մլն դոլար էր: Այս ընթացքում նվազել է և կառավարության պարտքը, ընդ որում` խոսքը և´ ներքին, և´ արտաքին պարտքի մասին է, և ԿԲ պարտքը: Տեղի ունեցածը, թերևս, պատահական չէ. Նիկոլ Փաշինյանն իր վարչապետության այս մեկ ամսվա ընթացքում դեռ նոր պետական պարտք չի ներգրավել: Ընդհակառակը՝ նշված ժամանակահատվածը ծառայել է պարտքը փակելու ուղղությամբ»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 


Այս թեմայով


Politik.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache