Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » ՀՀ պաշտպանության նախարարը ստուգել է ՀՕՊ անձնակազմի առկա սպառազինության և զինտեխնիկայի վիճակը

ՀՀ պաշտպանության նախարարը ստուգել է ՀՕՊ անձնակազմի առկա սպառազինության և զինտեխնիկայի վիճակը

10437Մայիսի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը բարձրաստիճան մի շարք զինվորականների ուղեկցությամբ աշխատանքային այցով եղել է զինված ուժերի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներից մեկում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

Շրջայցի ընթացքում ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանդիպել է ՀՕՊ ստորաբաժանման զինանձնակազմի հետ, ստուգել անձնակազմի մարտական պատրաստականությունը, առկա սպառազինության և զինտեխնիկայի վիճակը, դրանց կարողություններն ու չափորոշիչները:

Այցի շրջանակում Սեյրան Օհանյանը հետևել է ՀՕՊ ստորաբաժանման ներգրավմամբ անցկացված ուսումնական պարապմունքի ընթացքին, որի ավարտին զորամասի հրամկազմին տրվել են մի շարք ցուցումներ և հանձնարարականներ` հետագա աշխատանքներն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով։

 

Դիտվել է 501 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy