ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը վթարի է ենթարկվել հեծանիվով. «ՀԺ»

Peter-Switalski«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայաաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, մեր ունեցած տեղեկություններով, հաջորդ շաբաթ կվերադառնա Հայաստան: Նա Հայաստանից հեռացել էր մոտ 3 շաբաթ առաջ տեղի ունեցած մի փոքր միջադեպի պատճառով:

Դեսպան Սվիտալսկին Երևանում վթարի էր ենթարկվել իր հեծանիվով և մարմնական վնասվածք ստացել ողնաշարի շրջանում: Նա հայտնի է իր ակտիվ կենցաղով՝ ամեն օր վազում է, հեծանիվ վարում և այլն: Պյոտր Սվիտալսկուն առաջին բուժօգնությունը ցուցաբերվել է Հայաստանում, որից հետո հետագա բուժումը նա անցնում է հայրենիքում՝ Լեհաստանում»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Դիտվել է 101 անգամ
 


Այս թեմայով