ՀՀ ոստիկանություն. բաժիններ են բերվել 136 քաղաքացիներ

MHM0106467-copy-620x300ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ սույն թվականի հուլիսի 21-ի գիշերը իշխանության ներկայացուցչի կյանքի կամ առողջության համար վտանգավոր և ոչ վտանգավոր բռնություն գործադրելու, բռնություն գործադրելու սպառնալիքի կասկածանքով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության տարածքային բաժիններ են բերվել 136 քաղաքացիներ: Օրենքով սահմանված ժամկետում կասկածը չհիմնավորվելու բոլոր դեպքերում անձինք ազատ են արձակվել ոստիկանությունից կամ ներկայացվել են նախաքննության մարմնին՝ քննչական գործողություններ կատարելու համար: Հանցագործություն կատարելու կասկածը բավարար լինելու հիմքով մի քանի դեպքերում նախաքննության մարմնի կողմից իրականացվել է «ձերբակալում» քննչական գործողություն: Ձերբակալվածների թիվը կհայտնվի լրացուցիչ:

Դիտվել է 192 անգամ
 


Այս թեմայով