ՀՀ ոստիկանության քննիչը $20.000 կաշառք է վերցրել

скачанные файлыՌԴ քաղաքացի Ռազմիկ Վ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2014 թվականի հունվարին իր մորեղբոր որդուց տեղեկացել է, որ իր հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցված քրեական գործով վարույթը կարճելու և գործով անցնող Արա Գ.-ին քրեական պատասխանատվությունից ազատելու համար վերջինիցս քրեական գործը քննող հիշյալ վարչության քննիչը ստացել է 20 հազ. ԱՄՆ դոլար կաշառք:

 

Այս մասին հայտնում է Հատուկ քննչական ծառայության կայքը։

 

Ռազմիկ Վ.-ի հաղորդման հիման վրա առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և առանձնապես խոշոր չափերի կաշառք տալու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:

 

Դիտվել է 116 անգամ
 


Այս թեմայով