ՀՀ ոստիկանության հատուկ ստորաբաժանումները ևս գործուղվել են Ղարաբաղ

Vostikanutyun«ՀՀ ոստիկանությանը մոտ կանգնած «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ այս օրերին ՀՀ ոստիկանության հատուկ ստորաբաժանումները ևս գործուղվել են Ղարաբաղ։ Բազմաթիվ լրագրողներ Արցախում ֆիքսել են ՀՀ ոստիկանության համազգեստավորների, ինչպես նաև այդ կառույցին սպասարկող ավտոմեքենաների ձգվող շարասյունը դեպի Արցախ։

Երեկ մեզ հայտնի դարձավ, որ ՀՀ ոստիկանության հատուկ ստորաբաժանումները ԼՂՀ համապատասխան պաշտոնյաների հրամանատարությամբ ուժեղացված ծառայություն են իրականացնում Սարսանգի ջրամբարի հատվածում։

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանությունն իր պաշտոնական կայքում ռեպորտաժով անդրադարձել է ոստիկանների աշխատանքին՝ այն վերնագրելով այսպես՝ «Ուժեղացված ծառայություն՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության ոստիկանությունների կողմից»»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 


Այս թեմայով