ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը տեղեկացնում է

my8qqVcGJ0G8BUqRvhGyOJNU0GԱնձնագրերի և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը հայտնում է. «Սույն թվականի օգոստոսի 6-ից ուժի մեջ մտած օրենսդրական փոփոխությունների համաձայն՝ հին նմուշի անձնագիր ստանալու թույլատրելի ժամկետը մինչև 2019թ. հունվարի 1-ն է: Դրանից հետո հնարավոր է նորից վերանայվի ժամկետը՝ երկարաձգելով այն: Փոփոխությունների արդյունքում աննխադեպ ավելացել է անձնագիր ստանալու համար դիմող քաղաքացիների թիվը, որն էլ իր հերթին դժվարացնում է աշխատանքները անձնագրային ծառայություններում՝ ստեղծելով նաև անհարմարություններ քաղաքացիների համար: Շատ ժամանակ անձնագրի փոխանակման համար դիմում են նաև այն անձինք, որոնց անձնագրերի վավերականության ժակետի ավարտին կան ամիսներ և նույնիսկ տարիներ: Խնդրում ենք, եթե անձնագրի վավերականության ժամկետը դեռ չի ավարտվել, և այն օգտագործման համար պիտանի է, դիմել դրա անհրաժեշտության դեպքում: Առավել ևս, մինչև 2019թ. հունվարի 1-ը բավականին ժամանակ կա»:

Դիտվել է 754 անգամ
 


Այս թեմայով