Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » ՀՀ նախագահը շնորհավորել է Հայաստանի ասորական համայնքին` Հաբ-Նիսանի կապակցությամբ

ՀՀ նախագահը շնորհավորել է Հայաստանի ասորական համայնքին` Հաբ-Նիսանի կապակցությամբ

Սերժ-սարգսյանՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձում ասված է. «Սրտանց շնորհավորում եմ Հայաստանի ասորիներին Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ: Մաղթում եմ, որ բնության վերածնունդը խորհրդանշող այս տոնը նոր հաջողություններ բերի և նոր ծրագրերի իրականացման սկիզբ դառնա մեր եղբայր ասորի ժողովրդի համար: Թող սիրո և պտղաբերության այս գարնանային տոնը ուղեկցի գալիք ողջ տարվա ընթացքում և թող հեռու մնան պատերազմներն ու փորձությունները: Հայաստանի ասորական համայնքին մաղթում եմ երջանկություն և բարօրություն»:

Դիտվել է 12 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy