ՀՀ Նախագահը հանդիպել է Ազատ դեմոկրատներ կուսակցության ներկայացուցիչների հետ

q1(2)Սահմանադրական բարեփոխումների շուրջ ՀՀ Նախագահի նստավայրում քաղաքական ուժերի հետ անցկացվող խորհրդակցությունների շրջանակում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ազատ դեմոկրատներ կուսակցության ներկայացուցիչներ Խաչատուր Քոքոբելյանի, Մասիս Այվազյանի, Անժելա Խաչատրյանի և Հովհաննես Ղազարյանի հետ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

Հիշեցնենք, որ Նախագահն այսօր ավելի վաղ հանդիպում էր ունեցել ՀՀՇ ներկայացուցիչների հետ,ՀՔԴՄ ներկայացուցիչների հետ, իսկ երեկ սահմանադրական բարեփոխումների գործընթացը քննարկել էր  «Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» և «Օրինաց երկիրը» կուսակցությունների ներկայացուցիչների հետ։

 

Դիտվել է 22 անգամ
 


Այս թեմայով