ՀՀ նախագահը, լինելու է Սերժ Սարգսյանի «կառավարվող տիկնիկը». Լ. Զուրաբյան

«Պարզ է, ով էլ դառնա ՀՀ նախագահը, լինելու է Սերժ Սարգսյանի  «կառավարվող տիկնիկը», որովհետև ամեն ինչ որոշւմ է Սերժ Սարգսյանը իր մեծամասնության հետ հանդերձ», Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցում ասաց ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը, հավելելով, որ Սերժ Սարգսյանին այս ամենը հարկավոր է նաև քաղաքական պատասխանատվությունը լղոզելու համար, քանի որ փոփոխված սահմանադրությամբ նախագահի փոքրաթիվ լիազորությունների կողքին կա մի հոդված, որով ասվում է, որ նախագահը կնքում է միջազգային պայմանագրեր, որը թույլ կտա Սերժ Սարգսյանի կամքով, սակայն նախագհի ձեռքով անել որոշակի գործողություններ:

Զուրաբյանը մեջբերեց, մի հանգամանք ևս, համաձայն, որի փոփոխված սահմանադրությամբ ասվում է, որ ՀՀ նախագահը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, մինչդեռ Արմեն Սարգսյանը ունի մի շարք բիզնեսներ.

«Արմեն Սարգսյանը, ղեկավարում է և ունի սեփականության մաս ՝ Knightsbridge Group-ում, իհարկե այս ամենը գովելի է, սակայն հարց է ծագում, ինչպե՞ս պետք է վերջինս վարվի իր բիզնեսների հետ, եթե ստանձնելու է նախագահի պաշտոնը: Արդեն իսկ գործող սահմանադրությամբ  մեկ լուծում կա, նա պետք է վաճառի իր բոլոր բիզնեսները դադարելով լինել այդ բիզնեսների սեփականատեր և միայն այդ դեպքում իրավունք կստան ստանձնել ՀՀ նախագահի պաշտոնը, և հարց է առաջանում նա կա՞նի նման քայլ:

Չնայած պետք է շեշտենք, որ այդ նորմը զանգվածաբար խախտվում է մեր երկրում, բարձրաստիճան պաշտոնյանների կողմից՝ սկսած Սերժ Սարգսյանից, և ինչու՞ ոչ, Արմեն Սարգսյանը ևս բացառություն չի դառնա»,-ասաց Լևոն Զուրաբյանը:

 


Այս թեմայով