ՀՀ նախագահը՝ վիճահարույց օրենքը ստորագրելու մասին. Մոտ օրերս հայտարարություն կանեմ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը դեռ չի ստորագրել շուրջ տասը օր առաջ խորհրդարանի կողմից ընդունված և մեծ աղմուկ բարձրացրած ՀՀ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքը: Այսօր լրագրողների հարցին՝ արդյոք պատրաստվո՞ւմ է այդ օրենքը ստորագրել, Արմեն Սարգայանն ասաց․

«Ես մոտ օրերս այդ մասին հայտարարություն կանեմ։ Հարցը, որը վերաբերում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, պետք է կարգավորվի երկխոսության, բանակցությունների ճանապարհով»։ Արմեն Սարգսյանը նաև նշեց, որ սկսելու է հանդիպումները վարչապետի, կուսակցությունների ներկայացուցիչների հետ, որպեսզի հասնենք նրան, ինչի մասին խոսում ենք։

Այս թեմայով