ՀՀ միջազգային պահուստները շարունակում են նվազել

Make-Money-online«ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած տեղեկանքի համաձայն՝ այս տարվա սեպտեմբերի վերջին մեր միջազգային պահուստներում եղել Է ընդամենը 1 միլիարդ 625.5 միլիոն դոլար։

Սա ավելի քան 20 միլիոն դոլարով պակաս Է օգոստոսին արձանագրված ցուցանիշից։ Անցած տարվա սեպտեմբերին մեր արտաքին պահուստներում կար 1 միլիարդ 663 միլիոն դոլար։ Միջազգային պահուստների այս տարվա սեպտեմբերին արձանագրված մակարդակը ամենացածրն Է առնվազն վերջին 4 տարիների սեպտեմբերյան ցացանիշներում։ Նշենք, որ մեր միջազգային պահուստների նվազման միտումները խրոնիկ են դարձել դեռ անցած տարվա սկզբից։ Դրանք մերթ ընդ մերթ համալրվում են խոշոր օբյեկտների վաճառքից ստացված գումարներով և միջազգային վարկերով, սակայն դա չի փոխում միջազգային պահուստների նվազման ընդհանուր միտումը»,–գրում է թերթը։շ

 Մանրամասները՝  <Հայկական Ժամանակ> թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 42 անգամ
 


Այս թեմայով