ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայտարարություն է տարածել

Annexes-1-GT2_97page23ՀՀ կրթության և գիտության նախարարությունը 2016 թ. ապրիլի 4-ից մինչև մայիսի 13-ը ներառյալ կազմակերպում է պետական հավատարմագրում չունեցող միջին մասնագիտական կրթական ծրագրով կրթություն ստացած նախորդ տարիների շրջանավարտների փաստաթղթերի ընդունում՝ պետական նմուշի դիպլոմ ստանալու համար: Պետական ամփոփիչ ատեստավորման քննություններին մասնակցելու համար դիմորդների փաստաթղթերն ընդունվում են ՀՀ կրթության և գիտության նախարարությունում (հասցե՝ Վազգեն Սարգսյան 3, 533 սենյակ), 2016 թվականի ապրիլի 4-ից մինչև մայիսի 13-ը ներառյալ (յուրաքանչյուր օր, բացի շաբաթ և կիրակի օրերից), ժամը 1000-1700:

Պետական ամփոփիչ ատեստավորման քննություններին մասնակցելու համար դիմորդը սահմանված ժամկետում ներկայացնում է.

  1. քննություններին մասնակցելու դիմում-հայտ /կից ներկայացված ձևի/.
  2. ավարտական փաստաթղթի (դիպլոմի) ու ներդիրի (միջուկի) բնօրինակը և պատճենը.
  3. անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր, զինվորական գրքույկ, փախստականի վկայական, Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր, կացության վկայական) բնօրինակը և պատճենը.
  4. 2 լուսանկար (3 X 4 չափսի):

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (010) 52-48-09 հեռախոսահամարով:

Դիտվել է 276 անգամ
 


Այս թեմայով