ՀՀ կառավարությունը պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության.Լևոն Զուրաբյան

231697361387272992ՀՀ կառավարությունը պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության, քանի որ գաղտնի է պահել Ռուսաստանին 300 մլն դոլար պարտք ունենալու փաստը:

Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

Նա նշեց, որ գազի գնի վերաբերյալ Ռուսաստանի հետ ունեցած բանակցությունները բերել են գազի սակագնի 30 տոկոսանոց բարձրացման, պարտքի գոյացման, բացի այդ խախտվել է Սահմանադրությունը, քանի որ պարտքը գաղտնի է պահվել ԱԺ-ից:

« 2012-13 թթ բնակչությունն ապատեղեկացվեց, նրանից թաքցվեցին գազի հետ կապված տեղեկությունները, ինչն էլ ազդեց ընտրությունների վրա: Փաստորեն իշխանությունները 2012-13թ անցկացրել են բնակչության լայնածավալ ապատեղեկացում. սա հանցագործություն է, որի համար կառավարությունը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի»,- հայտարարեց Լևոն Զուրաբյանը:

Դիտվել է 59 անգամ
 


Այս թեմայով