ՀՀ կառավարության շենքում աշխատակիցներից մեկն ինքնասպանության փորձ է կատարել

16.02.25Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վաղ առավոտյան 1-03 շտապ օգնության բուժբրիգադը ՀՀ կառավարության վարչական շենքից Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխել մի տղամարդու:Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այդ տղամարդը 36-ամյա Լյուդվիգ Հովհաննիսյանն է, ով գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Ըստ նախնական տեղեկությունների՝ նա իրեն ամրակցված հաշվեցուցակային «Մակարով» տեսակի ատրճանակով փորձել է ինքնասպան լինել՝ կրակելով գլխին: Այս պահին նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Բժիշկները պայքարում են նրա կյանքի համար: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Այս պահին հիվանդանոց և ՀՀ կառավարություն են ժամանում նաև Հայաստանի հատուկ քննչական ծառայության քննիչները և չի բացառվում, որ նախաքննությունը կիրականացվի ՀՔԾ քննիչների կողմից: Արդեն առգրավվել է նաև ատրճանակը և նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատահետքաբանական, մատնադրոշմային, հետքաբանական:

Մանրամասները՝  shamshyan.com կայքում:

 


Այս թեմայով