ՀՀ իշխանությունները ՀՕՊ համաձայնագիրն ԱԺ-ում անցկացնելու հեշտ ձև են գտել. «Ժողովուրդ»

աժ9«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ իշխանությունները որոշել են մինչև սեպտեմբեր հետաձգել «ՀՀ և ՌԴ միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագրի քննարկումը ՀՀ Ազգային ժողովում: Ինչպես հայտնի է՝ այդ համաձայնագիրը դեռևս հունիսի 3-ին քննարկվեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում և դրական եզրակացությամբ ներառվեց ԱԺ լիագումար նիստերի օրակարգում: Սակայն վերջին` հունիսի 6-ից 9-ը տեղի ունեցած քառօրյայում այն այդպես էլ չքննարկվեց:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այն չի քննարկվելու նաև երեկվանից մեկնարկած ԱԺ արտահերթ նիստերի ժամանակ, և խորհրդարանն այդ փաստաթղթին կանդրադառնա սեպտեմբերին միայն: Բանն այն է, որ այս համաձայնագիրը ընթացիկ ամսում պետք է քննարկվի ՌԴ պետդումայում, որից հետո ՀՀ իշխանությունների համար ավելի հեշտ կլինի փաստաթուղթը խորհրդարանում «անցկացնել»»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Դիտվել է 57 անգամ
 


Այս թեմայով