ՀՀ իշխանությունը պետք է բավական ագրեսիվ արձանքի Ալիևի հայտարարությանը

«Սա ո՛չ առաջին, ո՛չ էլ վերջին նման բովանդակություն ունեցող հայտարարությունն է Իլհամ Ալիևի կողմից, որը արվում է տարվա կտրվածքով 2- 3 անգամ , այս մասին հայտնեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը խոսելով երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությունից, որում ասվում էր , որ խաղաղություն չի լինի մինչև հողերը ետ չվերադարձվեն և որ Ադրբեջանը չի պատարաստվում բանակցության սեղանի շուրջ նստել ԼՂՀ-ի հետ: 

Քաղաքագետի կարծիքով Ալիևի նման հայտարարությունները ունեն մեկ նպատակ, ազդելու ներքին հասարակության վրա, ցույց տալու համար որ Արցախյան հիմնախնդրի հարցով Ադրբեջանը չի գնում որևէ զիջումների:

«Չի՛ կարելի նախորդ իշխանությունների տակտիկան որդեգրել , անտեսել հակառակորդի հայտարարությունները ասելով որ դա մեզ հետաքրքրի չէ, միջազգային հանրությունը գիտի ամեն ինչ, Մինսկի միջնորդները քաջատեղյակ են:

Գտնում եմ, որ ՀՀ նոր իշխանությունները և հատկապես ԱԳՆ-ն  պետք է պարտադիր բավական ագրեսիվ արձանքի Ադրբեջանի այս հայտարարությանը, միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելով նրան,  որ Ալիևը ռազմատենչ հայտարարությունների միջոցով կրկին սպառնում է ուժ կիրառել Արցախյան հիմնախնդիրը լուծելու համար »,- ասաց Գագիկ Համբարյանը ավելացնելով , որ Ադրբեջանը շարունակում է մերժողական քաղաքականություն  վարել,   չցանկանալով գնալ փոխզիջումների:

Անդրադառնալով ՀՀ իշխանությունների անելիքներին՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների մասով, քաղաքագետը նկատեց, քանի որ սա ժամանակավոր իշխանություն է և միտված է ստեղծել պայմաններ արդար և թափանցիկ արտահերթ խորհրդարանական ընտրություններ  անցկացնելու համար, վերջիններիս համար առաջնային տեղում չէ արցախյան հիմնահարցի լուծումը,  քանի որ Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ այս կարճ ժամանակահատվածում , բանակցային գործընթացում , մեծ ձեռքբերումների հասնել հնարավոր չէ:

 

Այս թեմայով