ՀՀ ԶՈւ-ն իր գոյության քառորդդարյա հոբելյանին է մոտենում գլուխը բարձր. Սեյրան Օհանյան

15612ՀՀ Զինված ուժերը իր գոյության քառորդդարյա հոբելյանին է մոտենում գլուխը բարձր:
Այսօր բանակի քսանչորսամյակին նվիրված միջոցառմանը, շնորհավորելով բոլորին, ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
«2015 թվականը նույնպես հայ բանակի համար ձեռքբերումների և որակական առաջընթացի տարի էր, որի ընթացքում զինված ուժերը կատարեցին իր առաքելությունը՝ վստահորեն ապահովելով Հայաստանի և Արցախի անվտանգությունը: Տարին առանձնացավ սահմանագոտում ստեղծված աննախադեպ լարվածությամբ, հակառակորդի կողմից մեկը մյուսին հաջորդող դիվերսիոն գործողություններով, հրթիռահրետանային կայանների և անգամ տանկային կրակի կիրառմամբ»,-ասաց նա:
«Միայն դիվանագիտական և ռազմական ասպարեզներում ՀՀ նախագահ, ԶՈւ գերագույն հրամանատար Սերժ Սարգսյանի անձնական ուղղորդմամբ, կառավարության որոշումների անշեղ կատարման, և միաժամանակ հայկական բանակի ստորաբաժանումների ներդաշնակ ու փոխկապակցված գործողությունների շնորհիվ մեզ հաջողվեց ժամանակին և արժանի հակահարած տալ հակառակորդի բոլոր ոտնձգություններին և կանխարգելել զինված դիմակայության հետագա սրումը»,-ավելացրեց նախարարը:
 


Այս թեմայով