Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » ՀՀ զորամասերից մեկում զինվոր է մահացել

ՀՀ զորամասերից մեկում զինվոր է մահացել

զինվոր է մահացելՔննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող Սևակ Համբարձումյանի մահվան հանգամանքները։

«Այսօր ժամը 09:20-ի սահմաններում, Հայաստանի պաշտպանության նախարարության N զորամասի հրաձգարանում գլխի ճակատային շրջանում ստացած հրազենային վիրավորումով հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սևակ Հովհաննեսի Համբարձումյանը: Զինծառայողը Կապանի քաղաքային հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է», – ասված է հաղորդագրությունում:

Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ։

Դիտվել է 121 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy