ՀՀ գլխավոր դատախազը 43 միլիոնով առանձնատուն է գնել

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նախորդ տարի՝ 2017-ին, անհատական բնակելի տուն է ձեռք բերել՝ 43 մլն դրամով, եւ բացի այդ, օտարել է իրեն պատկանող հողամասերից մեկը 102 հազար 445 դրամով: Այս մասին տեղեկանում ենք բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած նրա 2017 թ. գույքի, եկամուտների եւ փոխկապակցված անձանց հայտարարագրից:

Գլխավոր դատախազի դրամական միջոցները հարկային տարեսկզբին եւ տարեվերջին կազմել են 8 մլն դրամ եւ, փաստորեն, նկատելիորեն նվազել են նախորդ տարիներին ունեցած դրամական միջոցների համեմատ: Դավթյանը, որպես եկամուտ, 2017-ին հայտարարագրել է նաեւ երկու տարբեր տեղերից ստացված աշխատավարձը կամ դրան հավասարեցված վճարը, որոնցից մեկը կազմում է 13 մլն 773 հազար 883, մյուսը՝ 285 հազար 130 դրամ:

Գլխավոր դատախազն այսօրվա դրությամբ երկու անհատական բնակելի տուն ունի, երկու հողամաս, սակայն եւ ոչ մի տրանսպորտային միջոց:

Նշենք, որ անցյալ տարի մամուլում հրապարակումներ եղան, թե Դավթյանն Աջափնյակում (17-րդ թաղամաս) շքեղ առանձնատուն է կառուցում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Այս թեմայով


Politik.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache