ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը բավական լուրջ ունեցվածք է կուտակել

1127«ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը՝ նույն ինքը՝ Դերոն, բավական լուրջ ունեցվածք է կուտակել։ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում նա նշել է, որ բանկային հաշվին ունի 17.5 մլն դրամ, 30 հազար ԱՄՆ դոլար և 8 հազար եվրո։ Ուշագրավն այն է, որ 2011թ. և 2012թ. նրա հայտարարագրերում միշտ նույն գումարն է, ինչն առնվազն տարօրինակ է, քանի որ բանկում ներդրված գումարն աճելու «սովորություն» ունի։ Համեմատության համար նշենք, որ Դումանյանի կնոջ՝ Անահիտի դրամական միջոցները մեկ տարվա ընթացքում աճել են՝ 13 մլն-ից դառնալով 14 մլն դրամ»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 


Այս թեմայով