ՀՀ ԱԺ պատգամավորի պատճառով Վրաստանի գյուղերից մեկում լարված իրավիճակ է

vardan-ayvazyan««Սամցխե Ջավախքի Տաբածղուր գյուղում լարված իրավիճակ է, բերման են ենթարկել 3 անձանց եւ առգրավել նավակ, որոնցով գյուղացիները փորձել են տեղի լճում ձուկ որսալ», — երեկ «Ժամանակին» տեղեկացրեց գյուղի բնակիչ Աշոտ Իրիցյանը՝ հիշեցնելով, որ գյուղացիները ձկնորսություն չեն կարողանում կատարել համայնքում իրենց համագյուղացի՝ ՀՀ Աժ պատգամավոր Վարդան Այվազյանի պատճառով:

Վերջինիս հիմնադրած «Լճեր» ընկերությունը 2010-ին արտոնագիր էր ստացել, որով տրվել է Տաբածղուր լճում ձուկ որսալու առաջնային իրավունք: Գյուղացիների պնդմամբ՝ այդ իրավունքը Վարդան Այվազյանի հիմնադրած ընկերությունը ստացել է Վրաստանի ՆԳ նախկին նախարար Վանո Մերաբիշվիլիի հետ ջերմ հարաբերությունների շնորհիվ»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ <Ժամանակ> օրաթերթի այսօրվա համարում։

Դիտվել է 88 անգամ
 


Այս թեմայով