ՀՀ ԱԺ ընտրություններ անցկացնել նաև Արցախում. ղարաբաղյան խնդրի լուծում

arcaxԱրցախյան չորսօրյա պատերազմից հետո անցել  է մեկ ամիս, սակայն դեռ տեսանելի չէ, թե ինչպես են կողմերը դուրս գալու այս ճգնաժամից: Հայկական կողմը հայտարարել է, որ չի նստի խնդրի կարգավորման բանակցությունների սեղանի շուրջ` առանց երաշխիքների, որ Ադրբեջանը չի գնա նոր ռազմական արկածախնդրության: Ադրբեջանական կողմն էլ իր հերթին որևէ կերպ չի փորձում  հետ մնալ ագրեսիայից: Ադրբեջանը խնդրի ռազմական լուծումը կարծես իր համար դարձրել է գերխնդիր:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ԱԳՆ-ին հանձնարարել է աշխատել Լեռնային Ղարաբաղի հետ ռազմական փոխօգնության պայմանագիր կնքելու ուղղությամբ: Նման պայմանագիր կարող է լինել միայն մեկ դեպքում, երբ ՀՀ-ն ճանաչի Արցախի անկախությունը:

Այս ճանապարհը իսկապես դժվարին կլինի:  Անգամ ՌԴ-ի նման հնարավորություններ ունեցող երկիրը,  չկարողցավ այնպես անել, որպեսզի  Հարավային Օսիայի անկախությունը  իրենից հետո այլ երկրներ ևս ճանաչեն:  Այս ճանապարհը հատկապես շան կլինի Հայաստանի համար:

Հայաստանը բացի այս  տարբերակից ունի մեկ այլ տարբերակ, որը դրված է եղել ղարաբաղյան շարժման հիմքում, սակայն հիմա շատ քիչ է քննարկումների առիթ դառնում՝ դա Արցախը Հայաստանին միացնելու գաղափարն է: Ի վերջո պետք է հիշել, որ 1988 թվականին բոլորը բացականչում էին ոչ թե  «անկախություն», այլ  «միացում»: Եվ հենց միացման գաղափարի շուրջ էր, որ միավորվեց հայ ժողովուրդը:

Այս առումով Հայաստանը լավ հնարավորություն ունի: Առաջիկայում Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրատեղամասեր բացել նաև Արցախում: Այս կերպ Արցախի բնակիչները, ովքեր ի դեպ ունեն ՀՀ անձնագրեր՝ կմասնակցեն իշխանության ձևավորմանը և այդ կերպ կլուծեն  տասնյակ տարիներ ձգվող խնդիրը, իսկ արդեն Արցախի դեմ իրականացվող հարձակումները կդիտարկվեն ագրեսիա ՄԱԿ-ի անդամ Հայաստանի նկատմամբ և առանց ձևական ռազմական փոխօգնության պայմանագրի հայկական բանակը կարող է վերջ դնել ադրբեջանական պետության գոյությանը:

Դիտվել է 99 անգամ
 


Այս թեմայով