ՀՀ ԱԳՆ-ն Արցախի անկախության ճանաչումը սխալ է համարում

արցախԱԺ արտաքին մշտական հարաբերությունների հանձնաժողովում այսօր սկսվեց «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի և Հրանտ Բագրատյանի հեղինակած օրինագծի  քննարկումը:

ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարեց, որ Արտաքին գործերի նախարարությունը դրական եզրակացություն չի տվել այս նախագծին՝ նշելով որ այս պահին նպատակահարմար չէ հարցի ճանաչումը, որը կարող է բանակցային գործընթացին խանգարել: Ըստ նրա, կառավարությունն էլ դրական եզրակացություն է տվել ԱԳՆ-ի հենց այդ եզրակացությանը և ոչ թե Զարուհի Փոստանջյանի և Հրանտ Բագրատյանի հեղինակած օրինագծին:

«Կառավարությունը ձեր նախաձեռնությանը դրական եզրակացություն չի տվել»,-հայտարարեց նա և խորհուրդ տվեց ընդանուր առմամբ իրավիճակն ու այսօրվա խնդիրները  տարանջատել տվյալ օրենսդրական նախաձեռնությունից:

Զարուհի Փոստանջյանը հարցրեց, թե այն գործողություններից հետո նորից նույն հունո՞վ պետք է ընթանան բանակցությունները, թե զրոյից պետք է սկսեն:  Շավարշ Քոչարյանը պատասխանեց, թե այսօր խոսել բանակցային գործըթացի մասին անիմաստ է: «Անհրաժեշտ է, որպեսզի լինի կայուն զինադադար, պետք է վստահության միջոցներ կյանքի կոչվեն, չի ապահովված հիմքը»,-ասաց նա:

Հրանտ Բագրատյանը ասաց, որ եթե փոխարտգործնախարարը նշում է, թե բանակցային գործընթաց չկա, այդ դեպքում ինչու է ասում, որ ԼՂՀ անկախության ճանաչումը կխանգարի բանակցային գործընթացին: «Դուք առաջարկում եք, եթե այսպես շարունակվի, օրական երկու-երեք հոգի մահանա՞ն, հա՞, բա որտեղից գտնենք այդ երկու-երեք հոգուն, ո՛չ պատերազմ, ո՛չ խաղություն եք առաջարկում»,-ասաց նա:

 

Դիտվել է 98 անգամ
 


Այս թեմայով