ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը երեկ ԱԺ հայտարարությունների ժամին հանդես է եկել հայտարարությամբ.
«Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող գործընթացները, Ռուսաստանի դե ֆակտո ռազմական ներխուժումն Ուկրաինայի մաս հանդիսացող Ղրիմի Ինքնավար Հանրապետություն, ուժի միջոցով այդ երկիրը մասնատելու սպառնալիքն աշխարհում ստեղծել են նոր իրավիճակ: Իրավիճակ, որն ուղղակիորեն կարող է անդրադառնալ նաև Հայաստանի Հանրապետության վրա, որի իշխանությունները, սակայն, քաղաքական չեզոքության երեսպաշտ արդարացմամբ հանցավոր լռություն են ցուցաբերում:
Աշխարհում այսօր տեղի է ունենում բաժանարար նոր գծերի առաջացման գործընթաց, որը սպառնում է դառնալ նոր աշխարհակարգի հիմքը»,- ասաել է Արլեքսանդր Արզումանյանը:
Ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում: