ՀՀՇ բրենդակռիվը չի ավարտվել

182175«Հրապարակը» գրում է «Պարզվում է՝ ՀՀՇ բրենդակռիվը չի ավարտվել: Վերածնված ՀՀՇ-ականները մինչ օրս ժամանակ չեն ունեցել՝ նրանք զբաղված են եղել կուսակցության գրասենյակի փտրտուքով եւ գտել են Սարյան 8 հասցեում: Այն արդեն կարգի են բերել եւ հիմա անցնելու են «բրենդին»:

«Առաջիկա 2-3 օրերի ընթացքում կլրացնենք պահանջվող բոլոր փաստաթղթերը եւ կդիմենք Պետռեգիստր, ոչ մի խնդիր չի եղել եւ չի էլ լինի»,- երեկ մեր լրագրողին ասել է կուսակցության անդամ Կարեն Կարապետյանը: Կուսակցության հոկտեմբերի 26-ին կայացած համագումարի արձանագրությունը ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետռեգիստր պետք է ուղարկվի ըստ կարգի, որպեսզի գրանցվեն:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ին, ՀՀՇ համագումարից հետո, «Հայոց համազգային շարժում» հասարակական կազմակերպության նախագահ Վահագն Հայոցյանը հայտարարություն էր տարածել, ըստ որի` ՀՀՇ անվանումը եւ ՀՀՇ խորհրդանիշը պատկանում են իր ստեղծած հասարակական կազմակերպությանը եւ գրանցված են Պետռեգիստրում»:

 


Այս թեմայով