ՀՀԿ-ում «պատերազմ» է

hhk5«Իրատես de facto» թերթը գրում է. «Ասում են, թե ՀՀԿ-ում հներ-նորեր «միսկրծոցին» նոր թափ է հավաքել: Հները կարծում են, թե Արմեն Աշոտյանին խաղից հանելուց հետո (իրականում Արմեն Աշոտյանին նոր, ավելի բարձր թռիչքի համար «վայրէջքային» դաշտ են տարել, ինչի մասին խոր լռություն է, որովհետեւ մտավախություն կա, որ բարձրաձայնումը հների ինքնազգացողության վատացման նոր նոպայի առիթ կդառնա) հները սկսել են լրջորեն աշխատել Երեւանի քաղաքապետի «պոստի» «ուղղությամբ»:

Եվ եթե ԿԳ նախարարի «պոստի» համար կար մեկ թեկնածու՝ հարյուր անգամ այդ աթոռին «նստած-ելած» Լեւոն Մկրտչյանը, ապա Երեւանի քաղաքապետի դեպքում, բացի այն, որ Տարոն Մարգարյանը մի միլիմետր պատրաստ չէ զիջելու, կան այնպիսի «կոշտ» հավակնորդներ, ինչպիսիք են Գագիկ Բեգլարյանն ու Մհեր Սեդրակյանը: Վերջինս սույն պոստը ոչ թե յուր, այլ որդու համար է «ուզում»:

Այնպես որ, Աբրահամյանները չեն հաջողեցնելու կառավարման բարձրագույն համակարգում լինել երկու օրինակից, ինչպես սանիկ Լոքյանները, եւ ստիպված են լինելու բավարարվել մեկ բարձր, մեկ «ցածր» աթոռներով: Առայժմ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 767 անգամ
 


Այս թեմայով