ՀՀԿ-ում նախագահի թեկնածուի հարցը կորոշեն փետրվարին. Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ Գործադիր մարմնի այսօրվա նիստում ամփոփվել է 2017 թվականի քաղաքական տարին:

«Նիստում քննարկել ենք 2018 թվականի առաջին եռամսյակի անելիքները»,-նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Նա նշեց, որ քննարկվել է ՀՀԿ-ի անելիքները Ազգային ժողովում:

«Քննարկել ենք նաև ներքաղաքական ու արտաքին քաղաքական հարցեր»,-ասաց Է. Շարմազանովը:

ՀՀԿ խոսնակը նշեց, որ կուսակցությունում նախագահի թեկնածուի հարցը կքննարկեն փետրվարին:

«Աստիճանաբար քննարկումները մենք կսկսենք հաջորդ շաբաթվա ընթացքում, դեռևս ՀՀԿ-ն պաշտոնական քննարկում չի սկսել, նախաքննարկման փուլում ենք»,-ասաց Էդուարդ Շարմազանովը:

«Ամեն ինչ իր ժամանակին, հերթին, մենք նորմալ, մանրամասն կքննարկենք  և  կներկայացնեք, բայց կարծում եմ, որ ՀՀ նախագահի պաշտոնում կներկայացնենք մի թեկնածուի, որը կունենա շատ լուրջ կենսագրություն ու շատ լուրջ հետք ու նաև անելիք»,-ասաց նա:

Հարցին՝ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը համապատասխանո՞ւմ է այդ կերպարին, ՀՀԿ խոսնակն ասաց, որ նա արդեն հերքել է, թե ցանկություն ունի դառնալու ՀՀ նախագահ:

«Մենք հարգում ենք Գագիկ Հարությունյանի որոշումը»,-ասաց նա:

 


Այս թեմայով